Մեր ուսուցիչները

Էլիզա Գյուլգյուլյան

ՈՒսուցիչ

Էլիզան բակալավրի կոչում ունի ֆինանսական և ակտուարական մաթեմատիկայի ոլորտում, մագիստրոսի կոչում համակարգչային գիտության ոլորտում և պատրաստում է թեկնածուական պաշտպանել նույն ոլորտում։ Նա ծանոթ է Pearson Qualification մաթեմատիկական ծրագրին,ԱՄՆ-ի Common core մաթեմատիկական ծրագրին, միջազգային A մակարդակ կրթական համակարգին և IGCSE-ին: Իր դասավանդման փորձն ընդգրկում է հետևյալ մաթեմատիկական ոլորտները՝ Հանրահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, բարձրագույն մաթեմատիկա, Calculus AB և BC քննական ծրագրեր, վիճակագրություն, SAT,ինչպես նաև ACT, GMAT, GRE թեստերի մաթեմատիկայի բաժինները:


2023-02-03_20.10.56

Ավեդիս Բալիան

ՈՒսուցիչ

Ավեդիսը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» ֆակուլտետի շրջանավարտ է։ Ունենալով տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաների դասավանդման մի քանի տարվա փորձ՝ նա կարող է օգնել ձեր երեխաներին մաթեմատիկայի բազմաթիվ ճյուղերում: Նրա դասավանդման մեթոդը հիմնված է ինտերակտիվ լինելու վրա:


2023-02-03_21.07.45

Անի Զաքարյան

ՈՒսուցիչ

Անին ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող է: Ծանոթ է ինչպես դպրոցական ծրագրին և միջազգային ընդունելության քննություններին:


2023-02-05_20.42.27

Գայանե Մնացականյան

ՈՒսուցիչ

Գայանեն Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ բիզնեսի կառավարում ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող է։ Ունի 2 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի զարգացման, հաճախորդների սպասարկման և հետազոտությունների ոլորտներում: Համալսարանական տարիների ընթացքում հնարավորություն է ունեցել խորապես ուսումնասիրելու բիզնես մաթեմատիկայի ճյուղերը և տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման մի շարք հմտությունների:


Mane_Mkhitaryan

Մանե Մխիթարյան

ՈՒսուցիչ

Մանեն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» ֆակուլտետի ուսանող է: Նա սկսել է իր կարիերան Մաթիկոյում՝ որպես ուսուցիչ: Նա տիրապետում է հանրահաշիվ, թվային վերլուծություն, վիճակագրություն և մի շարք այլ մաթեմատիկայի բնագավառների:


Lusine_Adunts

Լուսինե Ադունց

ՈՒսուցիչ

Լուսինեն սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Տվյալների Գիտություն» ֆակուլտետում: Նա հետաքրքված է մաթեմատիկայով, համակարգչային գիտությամբ, կենսաբանությամբ: Նա մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադայի խնդիրների և նրանց լուծումների կազման գործընթացին:


Gayan

Գայանե Ղազարյան

ՈՒսուցիչ

Գայանեն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է, ով հետաքրքրված է մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ։ Նա ունի հայերենի, անգլերենի և մաթեմատիկայի 2+ տարվա դասավանդման փորձ:

.