Մեր մասին

Mathico – Advanced Math School-ի ուսուցիչները և ամբողջ թիմը սիրով հայտարարում են Mathico Yerevan խորացված մաթեմատիկայի դպրոցի բացման մասին:

Դասընթացները նախատեսված են 2-րդ դասարանից բարձր երեխաների համար։ Դրանք անցկացվում են անգլերեն լեզվով` հետևելով ԱՄՆ կրթական ծրագրին,ինչպես նաև առաջադեմ երեխաներին պատրաստում ենք միջազգային մրցույթներին և օլիմպիադաներին։ Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել դասընթացների բաժնում:

Զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների համար դասընթացները անց կկացվեն անվճար:Շնորհակալ ենք մեր հովանավորներին` «Գլոբալ Ինվեստ»-ին, հանձինս Վարդգես Ավետիսյանի` այս հնարավորության համար:


Մեր մասին

Mathico – Advanced Math School-ը Նյու Յորքում հիմնադրված մաթեմատիկական դպրոց է, որը գործում է Միացյալ Նահանգներում 2012թ-ից ի վեր: Մենք զուգահեռ աջակցում ենք մաթեմատիկական խմբակներին, որոնք գործում են Նյու Յորքի, Կալիֆորնիայի և Օհայոյի նահագներում, ինչպես նաև կազմակերպում ենք մաթեմատիկական տարբեր մրցաշարեր և օլիպիադաներ:

Mathico-ն ուսանողներին նախապատրաստում է միջազգային լավագույն համալսարաններ դիմելուն , ապահովում  նրանց մաթեմատիկական համակարգված կրթությունը` ներառյալ մոտիվացված  և տաղանդավոր երեխաների համար առաջադեմ թեմաներ ներառելը: Մենք նաև պատրաստում ենք ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են օրինակ ամերիկյան մաթեմատիկայի մրցաշարը 8-ից 12-րդ դասարանցիների համար և Հարվարդի MIT մաթեմատիկայի մրցաշարը, իսկ կրտսեր և սկսնակ ուսանողներին` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարերի:

Մենք խթանում ենք  երեխաների սերը և ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց կարողությունների գագաթնակետին հասնելու համար և սովորեցնում հաղթահարելու տարբեր մարտահրավերներ: Մեր յուրահատուկ մոտեցմամբ բացահայտում  և զարգացնում ենք  երեխաների մտքի թռիչքը, օգնում նրանց գտնել ճիշտ մտածելու ուղիներ:

Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները,ստանալ մնայուն գիտելիքներ և հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից:

REGISTER

 

ՂԵԿԱՎԱՐ ԹԻՄ

version=1&uuid=2AC8290E-B696-4E37-9D7E-F4836FC20322&mode=compatible&noloc=0

Սամվել Սահակյան 

Մաթիկո դպրոցի հիմնադիր և Օլիմպիական թիմի մարզիչ

Պարոն Սահակյանը մաթեմատիկոս և գյուտարար է ՏՏ ոլորտում։ Նա կազմել է մաթեմատիկայի մրցույթների և օլիմպիադաների այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Space Panda, Math Kangaroo, AMC-8, AMC-10 և այլն: Նրա սաները հանրապետական և նահանգային մրցույթների հաղթողներ են։ Նրա մաթեմատիկայի հանդեպ մեծ սերը ի հայտ է եկել դեռևս փոքր տարիքում, երբ դարձել է մաթեմատիկայի մի քանի օլիմպիադաների և մրցույթների հաղթող, այդ թվում՝ ազգային օլիմպիադայի: Սամվելը մագիստրոսի կոչում է ստացել համակարգչային գիտության և մաթեմատիկայի բնագավառում Երևանի պետական համալսարանում և տվյալների գիտության բնագահավառում ՝ Կոռնելի (Cornell University) համալսարանում:


Mher_Martirosyan

Պրոֆեսոր Մհեր Մարտիրոսյան 

ԵՊՀ և ՀԱՀ դոցենտ / Մաթիկո դպրոցի համահիմնադիր և թիմի մենթոր

Պրոֆ. Մարտիրոսյանը դասավանդում է մի շարք մաթեմատիկական առարկաներ Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Լինելով մաթեմատիկոս և փորձառու մանկավարժ ՝ աշխատել է նաև օտարերկրյա ուսանողների և ակադեմիական հաստատությունների հետ։Մաթիկո դպրոցի հիմնադրման պահից ի վեր պրոֆեսորի ջանքերով ստեղծվել են Մաթիկոյի հեղինակային նյութերը և գրվել են բազմաթիվ ծրագրեր՝ տարրականից մինչև օլիմպիական մակարդակի։ Միևնույն ժամանակ նա վերապատրաստել և մշտապես աջակցել է Միացյալ Նահանգներում դասավանդող ուսուցիչներին՝ հաջողությամբ իրականացնելու Մաթիկոյի ծրագրերը։


version=1&uuid=7E0B21C0-1AA4-4A68-96B6-4DF480805326&mode=compatible.jpeg

Սիլվա Օհանյան

Դպրոցի ադմինիստրատոր և աշխատակազմի ղեկավար

Սիլվան Հայաստանի ամերիկյան համալսարանի` Բիզնեսի կառավարում ֆակուլտետի ուսանող է: Սիլվան ունի B2B/B2C վաճառքի, հետազոտությունների ոլորտում, գրաֆիկական դիզայնի և հաշվապահության փորձ: Նա մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադայի խնդիրների և լուծումների ստեղծմանը Space Panda-ի շրջանակներում: